Քաղաքապետը պատասխան չուներ․ Դավիթ Խաժակյանը՝ քաղաքապետարանի գնած ԿամԱԶ-ների մասին

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռք բերված կոմունալ 9 ԿամԱԶ-ների ձեռքբերման արդյունքում ստեղծված իրավիճակի մասին, որոնք նախատեսված են եղել ձնամաքրման նպատակով շահագործման դրվելու համար:

 «Քաղաքապետարանի 9 կոմունալ Կամազների գնումից «Կամազ Արմենիան» ունեցել է 30 մլն դրամ շահույթ ըստ հաշվարկերի, որը շա՞տ է թե նորմալ ես չգիտեմ, չկողմնրոշվեց նաև քաղաքապետը…

Առաջին խնդիրը, որ ես բարձրաձայնեցի, դա այն էր, որ գնումը տեղի է ունեցել մեկ անձից, որը, բնականաբար, ռիսկեր է պարունակում, և ասացի, որ խախտվել են մի շարք ընթացակարգեր՝ ոչ միայն առհասարակ մեկ անձից գնում իրականացնելու տեսանկյունից, այլև առհասարակ, որ մեկ անձից գնման ընթացակարգը ևս խախտվել է»։

 Politik.am-ի հետ զրույցում Խաժակյանն ասաց , որ քաղաքապետին ուղղված իր հարցը շատ հստակ է ՝  որքանո՞վ է այս արժեքն արդարացված, որովհետև մեկ անձից գնում իրականացնել` նշանակում է, որ վճարում են այնպիսի կազմակերպության, այնպիսի գնում ես անում, որ վստահ ես՝ ավելի լավ արժեք որևէ մեկը չէր կարող ներկայացնել․

«Եղել է 414 մլն դրամի գնում  և մեր հաշվարկներով 30 մլն դրամի շահույթ է ունեցել «ԿամԱԶ Արմենիա» ընկերությունը։ Արդյո՞ք այդ շահույթը նորմալ թիվ է, թե՞ ստացվում է, որ համայնքը մասնավոր կազմակերպությանը մեծ միջնորդավճար է տվել, քանի որ «ԿամԱԶ Արմենիան» կարելի է ասել միջնորդ կազմակերպություն է եղել։ Քաղաքապետը չուներ սրա պատասխանը՝  արդյոք որպես շահույթ դա շա՞տ է, քի՞չ է  կամ նորմա՞լ է։  Ամենզարմանալին այն է , որ արդեն այդ գնումը կատարվել է և հայտարարավել  մրցույթ նոր ԿամԱԶ-ների գնման համար։ Մենք չգիտենք՝ նորմալ գներով ենք առնում այդ մեքենաները, թե՞ թանկ »։

Հարցին՝ այն ԿամԱԶ-ների համար, որոնք նախատեսվում են նոր գնել, կկատարվի՞ համապատասխան հաշվարկներ, Խաժակյանը պատասխանեց, որ դեռ որևէ բան չի հստակեցվել, միայն մրցույթ է հայտարարված․

«Կարծում եմ՝ այդ մրցույթին կրկին կհաղթի «ԿամԱԶ Արմենիան» , որովհետև մրցույթի տեխնիկական բնութագիրը այնպես է ձևակերպված, որ կարծես համապատասխան է  միայն հենց ԿամԱԶ մակնիշի մենքենայի համար» ։

 

Այս թեմայով