Քաղաքապետարանը խոստանում է պատժել Արամի փողոցի հին շենքի քանդողներին

տարոն մարգարյանՔաղաքապետարանը խստորեն դատապարտել է վերջերս Արամի փողոցի հին շենքերից մեկի քանդումը: Քաղաքային իշխանությունները խոստանում են գտնել և պատժել քանդողներին օրենքի ողջ խստությամբ:

«Պարզապես նողկալի է տեսնել այդ փլատակները», – նշում է փոխքաղաքապետ Կամո Արեյանը «Ախր հենց երկու օր առաջ էինք մի քանի շինարարական ըկներությունների հետ հանդիպել ու հստակ ասել, որ ՄԻ ՔԱՆԴԵՔ այդ շենքը… պարոն Մարգարյանն էլ մի քնաի անգամ շեշտեց` ՄԻ ՔԱՆԴԵՔ… երևի ուղղակի իրար լավ չէինք հասկացել…»:

Քաղաքացիների որոշ խմբեր հակված են տեսնելու քաղաքապետարանի հետքը այդ շենքի քանդման հետևում: Մասնավորապես  “Պարոն Տարոն Մարգարյան, մի քանդեք Արամի փողոցի այդ հին շենքը” նախաձեռնությունը կարծում է, որ քանդումը կապ ունի իշխանության հետ:

«Նրանք երբեք չեն թաքցրել, որ ուզում են քանդել Արամի փողոցի շենքը, որովհետև այն… եկամտաբեր չէ,» – նշում է նախաձեռնության ղեկավար Արտաշես Պահպանենցը – «ահա այդ հանգամանքը ստիպում է մտածել, որ գուցե նրանք են քանդել այդ շենքը»:

Ամբողջական այստեղ

Դիտվել է 284 անգամ
 


Այս թեմայով