Քաղաքապետարանը «Իմ Երևանը» խորագրով խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ է հայտարարել

 Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտարարում են «Իմ Երևանը» խորագրով 7-15 րոպե տևողությամբ խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին:

Մրցույթին կարող են մասնակցել հանրապետության ԲՈՒՀ-երի և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողները: Ֆիլմերը կարող են նկարահանվել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ՝ սիրողական նկարահանող սարքերով:
Սահմանվում է՝
Առաջին մրցանակ — 1 000 000 դրամ
Երկրորդ մրցանակ — 500 000 դրամ
Երրորդ մրցանակ — 300 000 դրամ
Ներկայացված լավագույն ֆիլմերից ստեղծվելու է «Իմ Երևանը» ֆիլմաշար և ներկայացվելու է հանրությանը:
Ֆիլմերն ընդունվելու են մինչև ս.թ հուլիսի 15-ը: Ներկայացված աշխատանքները ժյուրին կամփոփի մինչև ս.թ սեպտեմբերի 1-ը:
Մրցույթի գլխավոր մրցանակակրին կտրվի Հայաստանի ազգային կինոկենտրոնի միջոցներով 2019թ.-ին դեբյուտային խաղարկային կարճամետրաժ ֆիլմ նկարահանելու հնարավորություն:
Աշխատանքները ներկայացնել Հայաստանի ազգային կինոկենտրոն՝ ք. Երևան, Աշտարակի խճուղի 30, խմբագրական բաժին՝ ցանկացած թվային կրիչով:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (+37491) 40-31-85
Էլ. հասցե՝ [email protected]

 


Այս թեմայով