Քաղաքական «վերադասավորություններն» ընթանում են նաև համատիրություններում

StaticMapService«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե քաղաքական «վերադասավորություններն» ընթանում են ոչ միայն կուսակցությունների մակարդակում, այլև համատիրությունների: Հայտնի է, որ ընտրություններն «սկսվում» են համատիրություններից, և բոլոր համատիրությունների նախագահները ՀՀԿ-ականներ են:

«Նախընտրական» այդ պայքարին սկսել է մասնակցել նաև Նիկոլ Փաշինյանի Քաղաքացիական պայմանագիրը` սկսելով Ծարավ աղբյուրի ԵՊՀ-ական դասախոսների շենքից (ի դեպ, կառուցվել է Սերժ Սարգսյանի հովանու ներքո), և այդ հարցում ընդդիմադիրներին գործուն աջակցություն է ցուցաբերում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի «սիրելի»` անձնական տվյալների վարչության պետ Շուշան Դոյդոյանը։ Սա առաջացրել է դասախոսների տարակուսանքը. վերջիններս շվարած են` ի՞նչ անեն, մասնակցե՞ն ընդդեմ ՀՀԿ-ականի կազմակերպված ստորագրահավաքին, թե՞ պաշտպանեն ՀՀԿ-ի շահերը: Նրանք դեռ չեն մոռացել սահմանադրական փոփոխությունների փաթեթի նկատմամբ ֆիզֆակի ըմբոստության «հետևանքները»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 45 անգամ
 


Այս թեմայով