Քաղաքական հեքիաթ. Ինչպե՞ս թագավորի եղբայրը «փայ» մտավ թագավորությունում

0_77482_2a15e5f5_XXLԼինում է, չի լինում մի թագավոր։ Էս թագավորը իր երկրումը հայտնում է.
«Ով էնպես սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է, իմ թագավորության 50% կտամ նրան»։
Գալիս է մի ընդիմադիր գործիչ։ Ասում է.
— Թագավորն ապրած կենա` ես, որ ցանկանամ Ազատության հրապարակում կհավաքեմ 500 000 մարդ։
— Կպատահի՛,— պատասխանում է թագավորը։— Իմ պապն էլ մի չիբուխ ուներ, մի ծերը բերանին էր դնում, մյուս ծերը մեկնում, արեգակիցը վառում։
Ընդիմադիր գործիչը գլուխը քորելով դուրս է գնում։
Գալիս է մի քաղաքապետ։ Ասում է.
— Ներողությո՛ւն, թագավո՛ր, ես վաղ պիտի գայի, ուշացա։ Երեկ շատ ձյուն եկավ, ճանապարհները փակվեցին, գնացել էի ճանապարհները մաքրելու։
— Հա՜, լավ ես արել,— ասում է թագավորը,— բայց լավ չէիր մաքրել. էս առավոտ ճանապարհին էի մնացել։
Սա էլ է դուրս գնում։
Ներս է մտնում թագավորի եղբայրը ։
— Դո՞ւ ինչ ես ուզում, ա՛յ ախպեր,— հարցնում է թագավորը։
— Ինձ մեկ միլիոն դոլար ես պարտք, եկել եմ տանեմ։
— Մեկ միլիո՞ն,— զարմանում է թագավորը։— Սո՛ւտ ես ասում, ես քեզ պարտք չեմ։
— Թե որ սուտ եմ ասում, թագավորությանդ 50% տուր։
— Չէ՛, չէ՛, ճշմարիտ ես ասում,— խոսքը փոխում է թագավորը։
— Ճշմարիտ եմ ասում՝ մեկ միլիոն դոլարս տուր

Դիտվել է 355 անգամ
 


Այս թեմայով