Home » ՔՈ ԽՈՍՔԸ » Քաղաքական համակարգի տոտալ ճգնաժամը

Քաղաքական համակարգի տոտալ ճգնաժամը

231633051384445361Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն իր ֆեյսբուքյան էջում գրել է. ՙ՚ՙ

,,Պարույր Հայրիկյանը գուցե ճիշտ է, որ մեր հասարակության մեծամասնությունը դեմ է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը։
Սակայն խնդիրն այն է, որ հասարակությունն այս հարցով չի ընդվզի։
Նախ, մեր հասարակության մեծամասնության համար՝ անկախությունը՝ նույնպես, ցավոք, արժեք չէ։
Գիտակից հասարակությունն էլ չի հավատում, որ անկախության համար պայքարը չի ավարտվելու հերթական աղոթքով՝ Ծիծեռնակաբերդում կամ՝ այլ տեղ։
Իշխանության քաղաքականությունից դժգոհ է հասարակության մեծամասնությունը, բայց քչերն են հավատում իշխանափոխությանն, որովհետև խորհրդարանում հայտնված ընդդիմությունը նոմենկլատուրային է, դրսում մնացածն՝ անուժ։
Իշխանությունն էլ է ճգնաժամի մեջ, որովհետև, եթե, դիցուք, դրվի վստահության կամ՝ Մաքսային միությանն անդամագրվելու հարց՝ հանրաքվեի արդյունքները պետք է կեղծվեն՝ իշխանության կուրսին համապատասխանեցվելու համար։
Տոտալ քաղաքական ճգնաժամ է, ցավոք՝ առանց թունելի լույսի…,, :

Դիտվել է 17 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy