Home » ՄԱՄՈՒԼ » Քաղաքական ընդդիմադիր ուժերը ոչ ադեկվատ են

Քաղաքական ընդդիմադիր ուժերը ոչ ադեկվատ են

a=«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանի քաղաքական համակարգի խորքային խնդիրներից մեկը, գուցե ամենակարեւորը` ոչ ադեկվատությունն է: Ոչ իշխանական քաղաքական ուժերը համարժեք չեն արձագանքում հասարակության շահերին ու իրական պահանջներին, նրանք ավելի քան անհամարժեք են միջազգային կարեւորագույն գործընթացների պարագայում: Ի տարբերություն ընդդիմության ու այլընտրանքային ուժերի, իշխանության գործողությունները շատ ավելի համարժեք են՝ այդ երեւույթի բացասական, սակայն պրակտիկ իմաստով:

Այո, իշխանությունն ընդդիմությունից ավելի անհաղորդ է հասարակության խնդիրներին ու շահերին, իշխանությունն անհամեմատ պասիվ ու կրավորական է արտաքին քաղաքականության մեջ, ինչի իրականացման մանդատը սեպտեմբերի 3-ից հանձնել է Ռուսաստանին: Սակայն իշխանության այս ոչ ադեկվատության հիմավորումը սեփական իշխանության պահպանումն է, եւ այդ խնդրի լուծման տեսանկյունից` նրա գործողությունները երբեմն առավել քան ադեկվատ են:
Մինչդեռ ընդդիմությունը, որի նպատակն իշխանության հասնելն է, ամեն անգամ զարմացնում է ոչ ադեկվատության հերթական, նախորդից ավելի ցայտուն գործողություններով։

Հենց այդպիսի օրինակ էր Մարտի 1-ի արյունալի ոճրագործության բացահայտման խորհրդարանական հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունը, որը, ինչպես կանատեսելի էր բոլորի, բայց ոչ ընդդիմության համար, երեկ տապալվեց:
Այդ նախաձեռնության իմաստն այն էր, որ ոչ իշխանական ուժերն իշխանությունից պահանջում էին իրենց հետ համատեղ ստեղծել հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրեր, բացահայտեր այն իրադարձությունները, որոնք 2008 թվականին իշխանությունն իրականացրել է այն ժամանակ իշխանությունը չկորցնելու եւ այն պահպանելու համար, ինչը մինչեւ օրս հաջողվում է:

Եթե ավազակային հարձակման ենթարկված, բայց ողջ մնացած որեւէ քաղաքացի փորձի այդ հանցագործությունը, մյուս քաղաքացիների սպանությունները բացահայտելու համար հանցագործների հետ ինչ-որ մարմին ստեղծել, համապատասխան մարմիններն առաջին հերթին` այդ քաղաքացուն կուղարկեն հոգեբուժարան՝ մեղսունակության փորձաքննություն անցնելու համար: Մինչդեռ ոչ իշխանական ուժերը զբաղվում են հենց դրանով եւ ոչ թե ներողություն են խնդրում հասարակությունից, այլ ամեն առիթով մուննաթ են գալիս հասարակության վրա` իրենց գործողությունների արդարացիության մեջ կասկածող ցանկացած մեկին որակելով` որպես իշխանության սպասարկու»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Դիտվել է 20 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy