Փրկարարներն ու բժիշկները հղի կնոջն ու նրա 3 անչափահաս երեխաներին 5 կմ ձնաբուք ճանապարհով տեղափոխում են հիվանդանոց

e011e46b3f931e71df2a6ff4a994fb31Այս պահին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզի Ավշեն գյուղում: Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Ծաղկահովտի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Ազատ Ղուկասյանից, ով հայտնել է, որ ճանապարհի մերկասառույցի և ուժեղ բքի պատճառով հիվանդանոցի բուժանձնակազմը չի կարողանում 3 մանկահասակ երեխայի և հղի կնոջը Ավշեն գյուղից տեղափոխել Ծաղկահովտի հիվանդանոց: Ինչպես Արագածոտնի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարզի փրկարարական վարչության աշխատակիցները` վարչության պետ Ավետիք Մանուկյանի և Ծաղկահովտի գլխավոր բժիշկ Ա. Ղուկասյանի գլխավորությամբ 2 բուռաններով փրկարարների հետ մեկնեցին Ավշեն գյուղ, որպեսզի հիվանդանոց տեղափոխեն հղի կնոջը` 25-ամյա Կարինե Սուլթանյանին, նրա 5 տարեկան տղային` Մրազին, նրա աղջիկներ` 4 տարեկան Սոնային և 2,5 տարեկան Նարեին: Ավշեն գյուղում այս պահին երեխաներին բժշկական օգնություն է ցուցաբերում գյուղի բժշկուհին, մինչև փրկարարներն ու Ծաղկահովտի բժիշկները կհասնեն գյուղ, իսկ այնտեղ հասնելու համար նրանք պետք է կտրեն անցնեն մոտ 5 կմ ճանապարհ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև,որ այսօր Արագածոտնի փրկարարները Սիփան գյուղից հիվանդանոց են տեղափոխել նաև տարեց մի կնոջ, ով նույնպես առողջական խնդիրներ է ունեցել:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

shamshyan.com

Դիտվել է 96 անգամ
 


Այս թեմայով