Home » ՄԱՄՈՒԼ » Փոքր խմբակցությունները կմնան ՀՀԿ-ի բարեհաճությանը

Փոքր խմբակցությունները կմնան ՀՀԿ-ի բարեհաճությանը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից հեռացնելու` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությունը կարող է լուրջ խնդիրներ հարուցել:

231566251381296736Բանն այն է, որ ԱԺ ղեկավարությունը մտադիր է առաջիկայում ցրել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունն ու ձևավորել նորը, այս անգամ հայտնի «Դոնթի» բանաձևով: Սակայն եթե որոշվի կիրառել «Դոնթի» բանաձևը, ապա այդ սկզբունքով պետք է ձևավորվեն նաև խորհրդարանի մյուս միջազգային պատվիրակությունները: Իսկ այդ դեպքում արդեն կստացվի, որ բոլոր պատվիրակություններում կգերակշռեն ՀՀԿ-ականները` մոտ 90 տոկոս, ԲՀԿ-ն կունենա 8 տոկոս, ՀԱԿ-ը` 2 տոկոս ներգրավվածություն: Իսկ ահա խորհրդարանական մյուս ուժերը` ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-ն ու ՕԵԿ-ը, այդ բանաձևի համաձայն, չեն ներգրավվի պատվիրակություններում ու կմնան ՀՀԿ-ի բարեհաճության հույսին. եթե ՀՀԿ-ն իր տեղերից մեկը զիջի, այդ դեպքում նոր նրանք տեղ կունենան:

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Դիտվել է 36 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy