Փուրչուլը, Հուշտը, Զուլալ Մստոն ու Քյալ Գազասը արձագանքում են Րաֆֆի Հովհաննիսյանին

Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ է անում գյումրեցիներին ոտքի կանգնել««Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, թե մարզային այցելությունների ժամանակ իրենք պահանջելու են բարձրաստիճան պաշտոնյաների, մարզպետների, կուսակցական հանցագործների և թաղային հեղինակությունների հրաժարականը։

«ՉԻ»»– Մեր տեղեկություններով, Րաֆֆի Հովհաննիսյանի այս հայտարարությունը մտահոգել է հատկապես թաղային հեղինակություններ Փուրչուլին, Հուշտին, իսկ ահա Զուլալ Մստոն ու Քյալ Գազասը հայտարարել են, որ չեն պատրաստվում հրաժարական տալ, որովհետև Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջր որևէ իրավական հիմք չունի։ Եվ ընդհանրապես, ըստ նրանց, թաղային հեղինակությունների՝ հրաժարականն իրականացվում է այլ ընթացակարգով, իսկ դեկլարատիվ բնույթի հայտարարություններն «ասնավանի չեն»։

Ամեն դեպքում հույս ունենանք, որ թաղային հեղինակություններից շատերը քաղաքացիական բարձր ինքնագիտակցություն կդրսևորեն, ինքնակամ հրաժարական կտան և ազնվորեն կլծվեն պետականության կայացման ազգանվեր գործին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝  «ՉԻ» թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 262 անգամ
 


Այս թեմայով