Home » ՄԱՄՈՒԼ » «Փուչիկների» գործով մեղադրյալ Սերոբ Բոզոյանը կհամաներվի

«Փուչիկների» գործով մեղադրյալ Սերոբ Բոզոյանը կհամաներվի

Մայիսի 4-ին Հանապետության հրապարակում ՀՀԿ-ական համերգի ժամանակ փուչիկների պայթյունի եւ շուրջ երկու հարյուր երիտասարդների այրվածքներ հասցնելու համար մեկ տարվա պայմանական ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանի վրա տարածվում է համաներման մասին ԱԺ որոշումը։

Այս մասին գրում է «Չորրորդ իշխանություն» թերթը եւ հավելում. «Այս մասին երեկ մեզ հայտնեց Բոզոյանի փաստաբանը՝ Կարեն Մանուչարյանը։

231567861381383159Հիշեցնենք, Բոզոյանը «Փուչիկների» գործով մեղավոր ճանաչված միակ մեղադրյալն է։ Առողջական խնդիրների պատճառով նա երկար ժամանակ գտնվում էր հիվանդանոցում։ Մեր հարցին, թե ինչպես է նրա առողջական վիճակը, փաստաբանն ասաց. «Ես նրան մի անգամ վերջերս տեսել եմ փողոցում, հիվանդ տեսք ուներ, թեեւ ինձ ասաց, որ լավ է»»,- մեջբերում է «Չորրորդ իշխանությունը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Դիտվել է 14 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy