Home » ՄԱՄՈՒԼ » Փորձում են տրանսպորտի ուղեվարձը նորից թանկացնել

Փորձում են տրանսպորտի ուղեվարձը նորից թանկացնել

տրանսԵրեկ ԱԺ-ում շարունակվեց քննարկվել ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» եւ մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որով, ըստ էության, նախատեսվում է բարձրացնել մայրաքաղաք Երեւանի հասարակական տրանսպորտի սակագինը: Այս օրինագծով նախատեսված է հասարակական տրանսպորտի ուղեվարձի փոփոխության, իսկ իրականում բարձրացման որոշման իրավասությունը տալ Երեւանի ավագանու 65 անդամներին: Այսինքն՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հասկանալով, որ չի կարողանալու միանձնյա որոշել տրանսպորտային սակագների հարցը, որոշել է դիմել ՀՀ կառավարության աջակցությանը, երկրորդ անգամ հրապարակավ չխայտառակվելու համար: Ինչպես երեկ ԱԺ-ում նկատեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, «ՀՀ կառավարությունը հասկացել է, որ այդպիսի հզոր հասարակական ճնշումները շատ են գիտությունների թեկնածու Տարոն Մարգարյանի փխրուն ուսերի համար: Եվ նա որոշել է այդ ճնշումները ցրել ավագանու անդամների միջեւ»: Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանն իր ընտրությունից 2 ամիս առաջ հրապարակավ խոստացել է չբարձրացնել տրանսպորտի սակագինը, սակայն, կարծես թե, անկարող է տեր կանգնել իր խոստմանը:

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը

 

Դիտվել է 28 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy