Փորձում են Ռուսաստանին զրկել ձայնի իրավունքից

arm134010093220«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ եվրոպացի մի խումբ պատգամավորների նախաձեռնությամբ ԵԽԽՎ օրակարգ է մտցվել հրատապ բանաձեւի նախագիծ, որն առաջարկում է ԵԽԽՎ ռուսաստանյան պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից: Նախագծին մեծ թվով պատգամավորներ են միացել՝ ԵԽ անդամ տարբեր երկրներից: Չի բացառվում, որ հանգամանքներից ելնելով` ԵԽԽՎ-ն ավելի կոշտ մոտեցում ցուցաբերի, ընդհուպ մինչեւ ՌԴ-ին ԵԽԽՎ-ից կամ վտարելը, կամ ԵԽԽՎ-ին այդ երկրի անդամակցությունը սառեցնելը: Տեղեկացանք, որ այս վերջին նախաձեռնությամբ պատրաստվում է հանդես գալ ԵԽԽՎ Մեծ Բրիտանիայի պատվիրակությունը: Դրա համար անհրաժեշտ կլինի բանաձեւի ընդունում՝ քվեարկությամբ: Ու հիմա սպասվող քվեարկության պատճառով հայկական պատվիրակությունը հայտնվել է անհարմար իրավիճակում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՌԴ իշխանություններն արդեն իսկ սկսել են լոբբիստական խմբերի միջոցով դիմել ՀՀ իշխանություններին, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը Ստրասբուրգում «դեմ» քվեարկի բանաձեւի նախագծին:

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը

 


Այս թեմայով