Փորձում են Հովհաննես Հովսեփյանի ոտքի տակ փորել

0c93c1a49c2d2Վերջին շրջանում ակտիվացել են մամուլի հրապարակումները, որոնք վերաբերվում են ՊԵԿ ղեկավար Հովհաննես Հովսեփյանին: Ամենատարբեր լրատվամիջոցներ, հղում կատարելով իրենց աղբյուրներին, գրում են, որ Հովհաննես Հովսեփյանին պաշտոնանկ կանեն, քանի որ նա չի կարողացել կատարել նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջադրված խնդիրները:

Այստեղ հետաքրքիրն այն է, որ Հովհաննես Հովսեփյանը համարվում է Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչ, և նրա նշանակման նույնիսկ վեց ամիսը չի լրացել, հետևաբար անհնար է խոսել, թե նա ինչպիսի արդյունքներ է ապահովել: Անհնար է փաստարկված ասել, որ Հովհաննես Հովսեփյանը չի կարողացել կատարել երկրի ղեկավարի կողմից առաջադրված խնդիրը:

Politik.am-ին հաջողվել է իր աղբյուրների շնորհիվ պարզել, որ Հովհաննես Հովսեփյանի դեմ իրականում մեծ թիմ է աշխատում, որպեսզի վարկաբեկի նրան: Մեծ աշխատանք է տարվում, որպեսզի նրա նկատմամբ անվստահությունը մեծանա: Իսկ իրականությունն այն է, որ Հովհաննես Հովսեփյանը պաշտոնը ստանձնելուն պես հրահանգել է խիստ գտնվել բոլոր այն գործարարների նկատմամբ, որոնք Գագիկ Խաչատրյանի  պաշտոնավարման ժամանակներից համարվում էին անձեռնմխելի:

Հիմա այդ գործարարներին դուր չի գալիս հավելյալ եկամուտների կորուստը և նրանք ամեն կերպ փորձում են համակարգից հեռացնել Հովհաննես Հովսեփյանին: Այս ընթացքում էլ նույն թիմն ակտիվ աշխատանքներ է տանում, որպեսզի նորանշանակ վարչապետը տրամադրվի ՊԵԿ ղեկավարի դեմ:

Դիտվել է 2,512 անգամ
 


Այս թեմայով