Փորձում են հեռացնել պատերազմի վերսկսման վտանգը. «Առավոտ»

պատերազմ«Առավոտ»-ը գրում է. Ըստ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի՝ միջազգային բարձրաստիճան պաշտոնյաները պատերազմից խուսափելու տարբերակը տեսնում են բանակցային գործընթացի վերսկսմամբ, իսկ մինչ այդ, աշխատանքային հանդիպումներն արագացնելով, փորձում են հենց այդ ճանապարհով հեռացնել պատերազմի վերսկսման վտանգը։

«Առավոտ»-ի այն հարցին՝ եթե Ալիևի մտքին լինի պատերազմ վերսկսել, հատկապես, որ ՌԴ-Թուրքիա հարաբերությունները կարգավորվել են, արդյոք Ալիևը հաշվի կառնի՞ միջազգային հանրության կարծիքը, ու կկարողանա՞ն այդ պաշտոնյաները զսպել Ալիևին, քաղաքագետն ասել է. «Վստահ եմ, որ եթե Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն օգտագործեն իրենց տնտեսական և քաղաքական ողջ պոտենցիալն Ադրբեջանին զսպելու համար, ապա նրանք այդ կարողությունն ունեն։ Բայց իրականությունն այն է, որ դեռևս որևէ մեկը նման ոչ մի լուրջ քայլ չի արել, և բոլորը բավարարվում են տարբեր հայտարարություններով կամ հանդիպումներ կազմակերպելով։ Իրական ճնշման մեխանիզմ Ադրբեջանի դեմ մինչ օրս չի օգտագործվել, և դեռևս այդ գործոնը՝ միջազգային ճնշման, չի կիրառվել»։

 


Այս թեմայով