Փորձում են լրագրողներին օգտագործել իրենց քաղաքական պլաններում

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը այսօր հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ մասնավորապես ասվում է.

«Այսօր՝ 2018 թվականի մարտի 2-ին, Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը իր կողմից ներկայացված բողոքի հիման վրա՝ Երևանի քաղաքապետարանում լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նախապատրաստվող նյութերի շրջանակում բացատրություններ է ներկայացրել Երևանի քաղաքապետարանում շարունակական բնույթ կրող՝ լրատվամիջոցների աշխատանքը խոչընդոտող Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանի վերաբերյալ, մասնավորապես՝ նրա կողմից Տարոն Մարգարյանի հրահանգի ներքո կատարվող ապօրինությունների դեմ:»-ասվում է կուսակցության հայտարարության մեջ:

Այս ամենը արդեն նմանվում է քաղաքական շոուի, քանի որ փորձ է արվում լրագրողների անվան տակ քաղաքական դիվիդենտներ հավաքել: Իհարկե քաղաքական գործիչները կարող են փորձել ամենատարբեր միջոցներով սևացնել այն գործիչներին, որոնք խանգարում եմ իրենց պլաններին, սակայն հանուն իրենց պլաններին լրատվական դաշտի անվան շահարկումը անթույլատրելի է: Անթույլատրելի է նաև լրատվական դաշտի լռությունը, քանի որ, եթե լրագրողները պահպանում են լռություն ու թույլ են տալիս «Երկիր ծիրանի» կուսակցությանը օգտագործել իրենց քաղաքական հակառակորդների դեմ, հանդես գալ կանխակալ և չհիմնավորված գնահատականներով, ապա կստացվի, որ այս պատմության մեջ լրագրողներն էլ են կոնֆլիկտի կողմ:

Սա ամենևին էլ ձեռնտու չէ լրագրողական հանրությանը, ուստի նրանք պետք է արգելեն վերընշված կուսակցությանը օգտագործել լրագրողներին իրենց քաղաքական պլաններում:

 


Այս թեմայով