Փորձության պահին մենք աներեր ենք և անպարտ` շնորհիվ մեր պաշտելի մայրերի և նրանց պատվի համար մարտի ելնող քաջերի. ՀՀ նախագահ

Serj-Sargsyan1Սիրելի՛ կանայք,

Շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:

Այս պայծառ գարնանային տոնը ևս մի առիթ է մեծարելու ձեզ: Եվս մի գեղեցիկ առիթ է արտահայտելու ձեր նկատմամբ մեր հարգանքը, ակնածանքն ու սերը: Եվս մի առիթ է գնահատանքի և երախտագիտության խոսքեր հնչեցնելու նրանց հասցեին, ովքեր մեր ընտանեկան երջանկության կերտողներն ու պահապաններն են, ովքեր մեր հասարակության առաջընթացի և ազգային վերելքի ամենաեռանդուն ուժերն են:

Վերջին օրերին Արցախում տեղի ունեցած իրադարձությունները կրկին ընդգծեցին մեր ժողովրդի ամենավեհ ու ազնիվ առաքինությունները: Փորձության պահին մենք աներեր ենք և անպարտ` շնորհիվ մեր պաշտելի մայրերի և նրանց պատվի համար մարտի ելնող քաջերի:

Մաղթում եմ, որ լինեք երջանիկ և հպարտանաք ձեր արժանավոր զավակներով:

Դիտվել է 96 անգամ
 


Այս թեմայով