Home » ՊԱՏԱՀԱՐ » Փորձագետի կարծիքով՝ միայն մեկ դեպքում Վարդան Պետրոսյանը կարող է անմեղ ճանաչվել

Փորձագետի կարծիքով՝ միայն մեկ դեպքում Վարդան Պետրոսյանը կարող է անմեղ ճանաչվել

T3cYORzio2yPuUAzf1gL_tnՎարդան Պետրոսյանը վարել է բարձր արագությամբ, չի պահպանել համապատասխան տարածություն, և փորձել է վերջին պահին արգելակել. ավտոմեքենաների հետքերից երեւում է, որ իր մեքենայի արգելակման արդյունքում ինքը մտել է «Նիվայի» տակ: Այս մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փաստաբանական պալատի անդամ, Փաստաբանական դպրոցի տնօրեն, ավտոտեխնիկական փորձագետների միջազգային ասոցիացիայի անդամ, ավտոտեխնիկական փորձաքննությունների միջազգային փորձագետ Նիկոլայ Բաղդասարյանը: Նա նշեց, որ «Նիվա» մեքենան վնասվածք է ստացել ետեւից, իսկ ավտոմեքենան, որը վարել է Վարդան Պետրոսյանը, առջեւից է վնասված եղել եւ վթարի մեխանիզմը ինքնին հասկանալի է: «Միայն մեկ հարց պետք է տալ, որ պարզել ինքը անմեղ է, թե չէ, այն է՝ վթարին նախորդող պահին ի՞նչ ձեւ է շարժվել «Նիվա» մակնիշի մեքենան: Մի դեպքում կարող է Վարդան Պետրոսյանը անմեղ դուրս գալ, եթե ըստ թողնված հետքերի, պարզվի, որ «Նիվա» մակնիշի մեքենան վթարին նախորդած պահին կտրել է Վարդան Պետրոսյանի մեքենայի դեմը, մտել է իր երթեւեկելի գոտի, միայն այդ դեպքում Վարդան Պետրոսյանը անմեղ կճանաչվի, մնացած դեպքերում ակնհայտ է, որ Վարդան Պետրոսյանը չի պահպանել համապատասխան տարածությունը, արագությունը եղել է բարձր, որի պատճառով էլ վթարի պատճառ է հանդիսացել»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը: Նա նշեց, որ եթե ոստիկանության կողմից արված պրոֆեսիոնալ լուսանկարները տրամադրեն իրեն, ինքը համադրում կանի եւ կարող է միանշանակ ասել, թե վթարը ինչպես է եղել, բայց համացանցում առկա լուսանկարները այդքան էլ որակյալ չեն, մի ուղղվածության են: Փաստաբանը շեշտեց, որ ցավոք դեռեւս մեր մոտ չկա այնպիսի փորձագիտական մեթոդիկա, որը հստակ, 100 տոկոս ցույց տա եւ մոդելավորի, թե վթարը ինչպես է եղել, ինչը վաղուց կա եվրոպական երկրներում: Նա նշեց, որ եթե փորձաքննությամբ հաստատվի Վարդան Պետրոսյանի մեղավորությունը, այդ հոդվածով նախատեսվում է 4-10 տարի ազատազրկում, բայց նախատեսվում է բաց ռեժիմ, այսինքն՝ անձը ցերեկը լինում է դրսում, երեկոյան անց է կացնում ուղղիչ աշխատանքային գաղութում: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և ВАЗ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնել էր Գ. Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ. 3 հոգի՝ Եղվարդի բժշկական կենտրոն, 3 հոգի՝ «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ 1 հոգի՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Աղբյուրը՝ news.am

Դիտվել է 226 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy