Փոստանջյանի նախագծի վերաբերյալ կողմերը համաձայնության են եկել

zaruhiԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած նախագծի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել՝ կանցկացվեն լսումներ:

Նշենք, որ «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» օրինագիծը բուռն քննադատությունների էր արժանացել հանձնաժողովի անդամների կողմից:

Լրագրողների հետ զրույցում Զարուհի Փոստանջյանը նշեց, որ քննարկման ժամանակ որոշում է կայացվել, որ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ կլինեն խորհրդարանական լսումներ, որից հետո միայն նա կրկին կփորձի ԱԺ ներկայացնել  նախագիծը։

 Ամեն դեպքում նա համաձայն չէ այն դիտարկումների հետ, թե նախագծում պատմաիրավագիտական խնդիրներ կան, որոնք հակահայկական են։

Դիտվել է 17 անգամ
 


Այս թեմայով