Փոստանջյանի թեկնածությունը չեն հաստատում դիպլոմի համար

զառԱզգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում շարունակվում է Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածության վերաբերյալ քննարկումը: Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը առաջադրված թեկնածուներից Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեց՝ արդյոք նրա բարձրագույն կրթության դիպլոմը համարվում է պետական նմուշի:

Բացասական պատասխան ստանալով՝ Հովհաննես Սահակյանը նշեց, որ եթե իր թեկնածությունը հաստատվի, ապա օրենքի խախտում կլինի, քանի որ ՄԻՊ-ի թեկնածուն պետք է ունենան պետական նմուշի դիպլոմ, որպեսզի ընտրվելու դեպքում ներկայացնեն լիագումար նիստին:

Դիտվել է 107 անգամ
 


Այս թեմայով