Home » ՄԱՄՈՒԼ » Փոստանջյանին հարցի հնարավորություն է ընձեռվել Դավիթ Հարությունյանի գործուն ջանքերի շնորհիվ միայն

Փոստանջյանին հարցի հնարավորություն է ընձեռվել Դավիթ Հարությունյանի գործուն ջանքերի շնորհիվ միայն

«Երեկ Զարուհի Փոստանջյանը galatv.am տված հարցազրույցում հայտարարել է, որ ԵԽԽՎ-ում հայաստանյան մյուս պատվիրակները Սերժ Սարգսյանին հարց ուղղելլու հնարավորություն չեն ունեցել, քանի որ չեն ցանկացել։ «Եթե ցանկանային, ապա կշտապեին գրանցվել, ինչը չեն արել», հայտարարել է Փոստանջյանը։

g_image (2) Սա, ըստ էության, կեղծ հայտարարություն է այն առումով, որ բոլորին էլ հայտնի է՝ Փոստանջյանին հարցի հնարավորություն է ընձեռվել ԵԽԽՎ հայաստանյսւն պատվիրակության ղեկավարի ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանի գործուն ջանքերի շնորհիվ միայն։ Հենց նա է, որ հերթագրված պատգամավոր Արփինե Հովհաննիսյանին հորդորել է հարց տալու իր հերթը զիջել Փոստանջյանին։ Դրա մասին անգամ Դավիթ Հարությունյանն է բացահայտ ակնարկել՝ նշելով, որ այդպիսին են (այսինքն «ընդդիմությանը» հերթ տալով է արտահայտվում) ժողովրդավարության մասին իր պատկերացումները։ Այն, որ Փոստանջյանը «ստեղծագործական հմտություններով» է օժտված, թերևս, նորություն չէ, բայց որ նա կարող է բացահայտ ճշմարտոթյունը հերքել և սուտը որպես փաստ մատնանշել, սա արդեն պաթոլոգիա է։»,–գրում է թերթը։

«Չորրորդ իշխանություն».

Դիտվել է 45 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy