Փոստանջյանը ստիպում է գործավարին ազատվել աշխատանքից

Քաղաքապետարանի կին աշխատակիցներին և ավագանու կին անդամներին մարտի 8-ի տոնական օրվա առթիվ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծաղիկներ և 20 հազար դրամանոց բանկային նվեր-քարտ էր մատուցել:

Asekose.am-ի տեղեկություններով, Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության գործավար Լիլիթ Սինանյանը, ով այդ պահին եղել է քաղաքապետարանի վարչական շենքում և ստացել է տոնական անակնկալն՝ անհարմար իրավիճակում է հայտնվել:

«Երկիր Ծիրանի»-ն  վերջինիս ստիպում է աշխատանքից ազատման դիմում ներկայացնել:

Այս քայլով «Երկիր Ծիրանին» և մասնավորապես այդ ուժի ղեկավար Զարուհի Փոստանջյանը ցույց է տալիս փոքրոգություն: Ու ստացվում է` «անօրինականության դեմ պայքարող» գործիչն ինքն է դիմում ոչ օրինական քայլերի:

Ու հստակ է, որ նման անհանդուրժողականությամբ ոչ միայն Փոստանջյանին չի հաջողվի քաղաքական գործոն դառնալ, այլ նաև կարճ ժամանակ անց, իր ղեկավարած քաղաքական ուժը կդադարի գոյություն ունենալ , որն այսօր էլ դժվար է դասական իմաստով անվանել քաղաքական:

 


Այս թեմայով