Փողերի լավացման կասկածանքով ձերբակալված հայ գործարարին ազատ են արձակել

86799Բարսելոնի ամենաշքեղ ռեստորաններից մեկի՝ «Յուբարի»-ի սեփականատեր, հայազգի գործարար Արման Մայիլյանը մեկ ամիս անազատության մեջ մնալուց հետո օրերս ազատ է արձակվել: Այս մասին Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ իր հետ ամեն ինչ կարգին է: «Հարգելի հայրենակիցներ, սփյուռքում գտնվող սիրելի հայեր և ընկերներ, ովքեր տեղյակ են եղել վերջին շրջանում իմ կյանքում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Ուզում եմ տեղեկացնել Ձեզ, որ այժմ գտնվում եմ ազատության մեջ: Փառք Աստծո, ինձ հետ ամեն ինչ կարգին է եւ միջադեպը, որի հետ ես բացարձակ կապ չունեի՝ կլինի վերջինն իմ կյանքում: Ուզում եմ երախտիքիս խոսքը հղել Հայաստանում եւ ողջ աշխարհում ապրող այն մարդկանց, ովքեր սատարեցին ինձ այդ օրերին եւ հավատացին տարիների ընթացքում իմ կերտած կայուն կերպարին:

 


Այս թեմայով