Փոխվարչապետները. Սարգսյանի մեծ պլանը

Ներքաղաքական զարգացումների սկիզբը Հայաստանում արդեն իսկ դրված է: Քաղաքական դաշտում բոլորը պատրաստվում են 2018 թվականի ապրիլից հետո իրենց հնարավոր տեղին և դերին: Առաջին հերթին, իհարկե պատրաստվում է գործող նախագահ Սերժ Սարգսյանը:

Վերջինս իր հետագա պաշտոնավարման կամ երկրի ղեկը իր ձեռքում պահելու համար ունի մի քանի պլաններ: Դրանք բոլորն էլ այս պահին մշակվում են, փորձ է արվում այդ պլաններում իրենց հստակ դերակատարումն ունեցող անձանց նախապատրաստում, որպեսզի 2018 թվականի ապրիլին նրանք անակնկալ քայլերի չգնան:

Սերժ Սարգսյանի ամենագլխավոր պլանը իր վարչապետ դառնալն է: Ըստ այդ պլանի գործող վարչապետ Կարեն Կարապետյանը ևս իր տեղը կունենա առաջիկա կառավարությունում, եթե իհարկե ցանկանա: Կարեն Կարապետյանը կլինի փոխվարչապետներից մեկը: Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ևս կլինի փոխվարչապետ: Հովիկ Աբրահամյանը Հայաստանի ներքաղաքական դաշտում լուրջ ազդեցություն ունի ու նրան այս կերպ Սերժ Սարգսյանը կհանի իր ընդդիմադիրների ցուցակից: Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը, ըստ մեր տեղեկությունների ևս կլինի փոխվարչապետ:

Այս կերպ Սերժ Սարգսյանը փորձելու է իր իշխանության տակ մտցնել երկրի կարևորագույն ֆինանսական և քաղաքական ուժերին, որպեսզի հնարավոր լինի կառավարության ղեկը ձեռքում պահել:

 


Այս թեմայով