Փոխնախարարը աշխատանքի է տեղավորել իր ողջ ազգուտակին

karavarutyun«Որոշ պնտական գերատեսչություններում պաշտոնատար անձինք ժամանակի ընթացքում աշխատանքի են տեղավորում իրենց ընտանիքի անդամներին, սանիկներին, ընկերներին, բարեկամներին։ Քավոր-սանիկ, փեսա-բաջանաղ հարաբերությունները լավագույնս արտահայտվել են ֆինանսների նախարարությունում։

Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն աշխատանքի է տեղավորել իր ողջ ազգուտակին, նրա մի բաջանաղը՝ Տիգրան Զաքարյանը, կազմակերպական և հսկողական վարչության պետի տեղակալն է, մյուս բաջանաղը՝ Էդիկ Պապյանը, Արաբկիրի հարկայինում գլխավոր տեսուչ է, նախկինում սոցբաժնի պետն էր, բաժինը վերանալուց հետո պաշտոնն իջել է։ Եղբայրը՝ Գագիկ Սաֆարյանը, օպերատիվ հետախուզության գլխավոր վարչության 1-ին բաժնի պետն է, քույրը՝ Աստղիկ Գևորգյանը, գլխավոր տեսուչ է»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ <Հրապարակ> թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 366 անգամ
 


Այս թեմայով