Փոխհրաձգությունից հետո պայթյուններ Փարիզի արվարձանում

par.thumbՓարիզի արվարձան Սեն Դենիում պայթյուններ են լսվել՝ 4 պայթյուն, հաղորդում է The Guardian-ը։ Թերթի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել լրացուցիչ ռազմական ուժեր։ Լրագրողներից մեկը Twitter-ում հրապարակել է ռազմական մեքենայի լուսանկարը։

 Հայտնի է, որ ոստիկանության հատուկ ջոկատները պաշարել են Սեն Դենիում՝ «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտից 2 կիլոմետր հեռավորության վրա գտնվող բնակարաններից մեկը, որտեղ ենթադրաբար արգելափակված է Փարիզի հարձակումների ղեկավար Աբդել-Համիդ Աբու Օուդը, ինչպես նաև Սալահ Աբդեսլամը և ևս մեկ կասկածյալ, որը ենթադրաբար Փարիզի ահաբեկչությունների իններորդ մասնակիցն է:

 Ֆրանսիական լրատվամիջոցները հաղորդում են ոստիկանական գործողության ընթացքում առնվազն մեկ սպանվածի մասին: Նրա ինքնությունը դեռ հայտնի չէ: Սեն Դենիի բնակիչներին հրամայվել է մնալ տներում՝ փակված դռների հետևում, և հեռու մնալ պատուհաններից։ Հաղորդվում է, որ դեպքի վայրում այժմ կա առնվազն երեք ռազմական բեռնատար:

 

 


Այս թեմայով