Փոխեցին, որ չհավատանք

աժ3«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովը երրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց նոր Ընտրական օրենսգիրքը` նոր սահմանադրությամբ իշխանության ձեւավորման նոր խաղի կանոնները: Իշխանությունն ասում է, որ նոր Ընտրական օրենսգիրքը մի քանի քայլ առաջ է նախորդից, էականորեն բարձրացնելու է ընտրությունների անցկացման օրինականությունն ու թափանցիկությունը:

Ընդդիմությունն ասում է, որ նոր Ընտրական օրենսգիրքն այնքան էլ լավը չէ, քանի որ չեն ընդունվել ընդդիմադիրների բոլոր պահանջները, հետեւաբար՝ ընտրությունները չեն կարող ավելի ազատ ու օրինական լինել: Ինչպես գրեթե միշտ, եւ՛ իշխանությունը, եւ՛ ընդդիմությունը հեռու են իրականությունից: Որովհետեւ աշխարհի անգամ ամենալավ ընտրական օրենսգրքով հնարավոր չէ անցկացնել ազատ եւ արդար ընտրություններ, եթե բացակայում է այդքան չարչրկված քաղաքական կամքը:

Եվ հակառակը` նույնիսկ ոչ այնքան լավ շարադրված օրենսգրքով կարելի է անցկացնել ամենաազատ եւ արդար ընտրություններն աշխարհում, եթե քաղաքական համակարգի բոլոր սուբյեկտները, բայց առաջին հերթին` իշխանությունները, ունեն դրա համար անհրաժեշտ ոչ միայն՝ կամք, այլեւ՝ համարձակություն: Հրաժարվելու համարձակություն: Իշխանությունի՛ց հրաժարվելու համարձակություն:

Ունի՞ իշխանությունն արդար ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք, ինչպես վստահեցնում են իշխանության ներկայացուցիչները: Այս հարցին պատասխանելու համար ու դրանից առաջ պետք է պատասխանել հարցին` պատրա՞ստ է իշխանությունն ընտրություններում պարտվելու դեպքում հրաժարվել իշխանությունից: Ակնհայտ է, որ այս` երկրորդ հարցի պատասխանը բացասական է: Միարժեքորեն բացասական:

Հետեւաբար՝ պետք է արձանագրել, որ երեկ Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակն ապահովելու մասին օրենսդրական ակտ, որն ընդամենը քաղաքական կոռեկտությունից ու միջազգային պարտավորություններից ելնելով՝ անվանում են Ընտրական օրենսգիրք: Այդպես նաեւ ավելի լավ է հնչում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 


Այս թեմայով