Փոխանակ երկրի անվտանգությունից խոսեն, ընկել են ընտրությունների, ծխախոտի հետևից

«Եթե ընդդիմությունը կկարողանա ապացուցել, որ ավելի լավ է իր առաջարկած տարբերակը, բնականաբար, քաղաքական մեծամասնությունը կգնա այդ ուղղությամբ։ Բայց ես ուսումնասիրություններ իրականացրել եմ ու չեմ կարծում, որ դրանում նոր բան կա։ Մտածում եմ հետևյալը՝ ընդդիմադիր են՝ պիտի որոշակի ընդդիմադիր խնդիրներ արծարծեն», — լրագրողների հետ զրույցում  ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը, ով Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի տեսնում։

Դիտարկմանը, որ իրենց կոալիցիոն գործընկեր Դաշնակցությունը ևս դեմ է ռեյտինգային ընտրական համակարգին, Գալուստ Սահակյանն ասաց, որ իր կարծիքով հիմա վելի կարևոր խնդիրներ կան, որոնց մասին պետք է խոսել։

«Ամենակարևորը երկրի անվտանգությունն է։ Երբեմն ես մտածում եմ՝ էս ինչ դառավ մեր ժամանակները, որ թողել են մեր երկրի անվտանգությունը, երիտասարդ տղաներին, որ ամեն օր զոհվում են ու փոխանակ այդ խնդիրների մասին խոսեն, ընկել են ընտրությունների, ծխախոտի և այլի հետևից», — նշեց նա։

Այս թեմայով