ՓՄՁ-ներն իրենց «խելքից» են փակվում. նախարար

կարեն ճշմարիտյանՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը փետրվարի 3-ին ամփոփել է 2015-ի կարևորագույն տնտեսական իրադարձություններն ու խոսել 2016-ին սպասվող զարգացումների և տնտեսության խնդիրների մասին:

Անդրադառնալով փոքր և միջին ձեռնարկություններիխնդիրներին, Ճշմարիտյանը, մասնավորապես, հայտարարել է, որ Հայաստանում ՓՄՁ-ները փակվում են իրենց «խելքից»։

«Հայ գործարարին պետք է բացատրել մարքեթինգի տարրական կանոնները իմանալու համար` եթե կա ավելի ուժեղ մրցակից, ինչ պիտի անի ինքը։ Արտասահմանում խոշոր սուպերմարկետների կողքին գործում են փոքրիկ խանութներ։ Նրանք հաջողության են հասնում, որովհետև չեն կրկնում ապրանքային տեսականին կամ էլ վաճառում են նույնը որակային տարբերությամբ»,- ասել  է  նախարարը:

«Եթե մենք մեզ շուկայական տնտեսություն ենք համարում, փակված ձեռնարկություններ մեզ մոտ լինելու են», — ասել է նա:

Այնուամենայնիվ, կառավարությունը պլանավորում է նրանց բաժինը երկրի ՀՆԱ-ում հասցնել 40%-ի 2018 թվականին` ներկա 27-28%-ի փոխարեն, հայտնել է նախարարը:

 

 

Դիտվել է 112 անգամ
 


Այս թեմայով