Փարիզում 158 մարդ է սպանվել

image.thumbՓարիզում չեզոքացվել են բոլոր 5 ահաբեկիչները: Նրանցից 3-ը սպանվել են «Բատակլան» թատրոնի գրոհի ընթացքում, որտեղ պատանդներ էին պահվում: Եվս 2-ն իրենք են ռումբեր պայթեցրել «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտից ոչ հեռու, գրում է Интерфакс-ը: Մյուս ահաբեկիչներին հաջողվել է թաքնվել: Ոստիկանությունը զբաղվում է նրանց որոնումներով:

Հիշեցնենք, որ Փարիզում այս գիշեր տեղի են ունեցել մի շարք ահաբեկչություններ, որոնց զոհն է դարձել առնվազն 158 մարդ: Ահաբեկչությունների համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» խմբավորումը: Լրատվամիջոցները հայտնում են, որ իսլամիստները տեքստ են հրապարակել, համաձայն որի դա եղել է վրեժ Սիրիայի և սեպտեմբերի 11-ի համար:

 


Այս թեմայով