Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Փարիզում փնտրում են 17-ամյա հայ աղջկա և նրա հորը

Փարիզում փնտրում են 17-ամյա հայ աղջկա և նրա հորը

12239680_10207720433186209_4920826326223642771_nՓարիզում փնտրում են երկու ֆրանսահայերի` 17-ամյա աղջկա և նրա հորը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Կենտրոնական Ֆրանսիայի տարածաշրջանային խորհրդարանի պատգամավոր Հիլդա Չոբոյանը ֆրանսիայից։ 17-ամյա Լոլայի ընտանիքը անձկությամբ սպասում է լուրերի: Նրանց ասվել է, որ պետք է սպասեն մինչև առաջիկա երկուշաբթի: Եվս երկու հայ երիտասարդներ Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչության պահին եղել են «Բատակլան» համերգասրահում, սակայն հրաշքով փրկվել են տեղի ունեցած ահաբեկչությունից: «Երկու հայ երիտասարդներ «Բատակլան» համերգասրահում էին, սակայն, բարեբախտաբար, ահաբեկիչների ներխուժման պահին զուգարան էին գնացել, և հրազենի ձայնը լսելով` փախուստի էին դիմել ու փրկվել»,- պատմել է Չոբոյանը:

Դիտվել է 313 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy