Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Փարիզյան սրճարանում կոլումբիական մաֆիոզները սպանել են ԻՊ զինյալներին

Փարիզյան սրճարանում կոլումբիական մաֆիոզները սպանել են ԻՊ զինյալներին

ffggggՓարիզում կոլումբիական մաֆիայի ներկայացուցիչները, որոնք միջազգային որոնման մեջ են գտնվում, կրակել ու սպանել են ԻՊ երկու զինյալներին, որոնք ավտոմատներով ներխուժել էին սրճարան: Իրենց գործողություններով նարկոկարտելի ներկայացուցիչները փրկել են տասնյակ կյանքեր ու փակուղու մեջ գցել պատահարի վայր ժամանած ոստիկաններին, հայտնում են կոլումբիական լրատվամիջոցները:

Ինչպես հայտնի է դարձել, միջադեպը կատարվել է երեկոյան փարիզյան սրճարաններից մեկում: Հաստատություն էին ներխուժել ԻՊ երկու զինված գրոհայիններ ու կրակ բացել այցելուների վրա: Սրճարանում նաեւ երեք կոլումբիացիներ կային՝ «հյուսիսային նարկոկարտելի» անդամներ, որոնք պատասխան կրակով սպանել են ահաբեկիչներին՝ փրկելով սրճարանի տասնյակ այցելուների կյանքեր, հայտնում է «Ռեն ՏՎ»-ն:

Ժամանած ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են կոլումբիացիներին: Հիմա ֆրանսիացի իրավապահների առաջ հարց է կանգնել՝ ի՞նչ անել ձերբակալվածների հետ, որոնք ըստ էության կանխել էին եւս մեկ ահաբեկչություն մի երկրում, որը դեռ ուշքի չի եկել նոյեմբերի 13-ի ահաբեկիչների հարձակումներից: Ամենայն հավանականությամբ կոլումբիական մաֆիոզիներին կհանձնեն Կոլումբիայի իշխանություններին, հայտնում են լրատվամիջոցները:

Դիտվել է 201 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy