Home » ՊԱՇՏՈՆԱԿԱՆ » Փարիզի քաղաքապետը՝ Ծիծեռնակաբերդում

Փարիզի քաղաքապետը՝ Ծիծեռնակաբերդում

step0001Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով Երևանում գտնվող Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն պաշտոնական պատվիրակության անդամների հետ քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի, քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի և աշխատակազմի ներկայացուցիչների ու ավագանու անդամների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել:

Փարիզի քաղաքապետն այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանը և գրառում կատարել թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում։
Ծիծեռնակաբերդ այցի ավարտին Անն Իդալգոն նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:

Դիտվել է 259 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy