Փարիզի ոստիկանությունը տարհանել է բնակիչներին Էյֆելյան աշտարակի մոտակայքից, լսվել են կրակոցներ

tag_reuters.com0000_binary_pm1eb1719pr01-baseimageՓարիզի ոստիկանությունը տարհանում է մարդկանց Էյֆելյան աշտարակից։ Ինչպես հայտնում է ViceNews-ի թղթակից Քեթի Էնգելգարդտը՝ այնտեղ են ժամանում մգեցված ապակիներով սև մեքենաներ։ Բացի այդ, լսելի են կրակոցի նմանվող ձայներ։

Թղթակցի փոխանցմամբ՝ ոստիկանությունում հայտնել են ռումբի տեղադրման վերաբերյալ հաղորդագրության ստացման մասին։

Le Figaro թերթի փոխանցմամբ՝ Փարիզի խորհրդանիշը վերստին փակ է այցելուների համար։ Վարչակազմը նման որոշում է ընդունել անվտանգության հետ կապված խնդիրների պատճառով։ Երեկ Էյֆելյան աշտարակը բաց է եղել։

Դիտվել է 56 անգամ
 


Այս թեմայով