Փարաքարում ամուսինը տեսել է կնոջը դաժանաբար սպանողին

span«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 5-ին Փարաքար գյուղում դանակի՝ 30-ից ավել հարվածներով սպանված Անահիտ Զաքևոսյանի գործով գրեթե բոլոր հարևաններին տանում էին հարցաքննության: Ավելին՝ ըստ գյուղում շրջանառվող լուրերի՝ սպանված կնոջ ամուսինը տեսել է հանցագործին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Փարաքար համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանը նշեց, որ սպանված 51-ամյա Անահիտի ընտանիքը գյուղում փոքրիկ խանութ ունի, որն էլ նրանց ապրուստի միջոցն է:

«Ամուսնացած էր, ամուսնու հետ խանութում էին աշխատում: Երեկոյան 9-ի կողմերն Անահիտն ամուսնուն ասել է, որ գնում է տուն՝ հեռուստացույց դիտելու, և այս դեպքն է պատահել: Գյուղում բոլորը շոկի մեջ են, չենք հասկանում, թե ինչը կարող էր լինել այս սպանության պատճառը»: Երեկ՝ կեսգիշերին մոտ, Անահիտի սկեսուրը, իմանալով հարսի դաժան սպանության մասին, մահացել է սրտի կաթվածից»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 401 անգամ
 


Այս թեմայով