Home » ՄԱՄՈՒԼ » Փաշինյանն ու Մարուքյանը միմյանց ուղղված գնահատականներում ճիշտ են, այնպես որ՝ պետք չի վիճել. «ՉԻ»

Փաշինյանն ու Մարուքյանը միմյանց ուղղված գնահատականներում ճիշտ են, այնպես որ՝ պետք չի վիճել. «ՉԻ»

arm146892416239Նիկոլ Փաշինյանի և Էդմոն Մարուքյանի մեջ երեկ ողջ օրվա ընթացքում հեռակա պատերազմ էր։ Ամեն մեկը պնդում էր, թե ինքն է իրական ընդդիմությունը ՝ մյուսին մեղադրելով իշխանության կամակատարը լինելու մեջ։ Պատճառն էլ այն է, որ Է. Մարուքյանը Փաշինյանին և նրա ղեկավարած ՔՊ-ին առաջարկել է ՝ եթե իրական ընդդիմություն են, դուրս գան Վանաձորի ՏԻՄ ընտրությունների մրցապայքարից ու սատարեն իր ԼՀ-ին, քանի որ իրենց կարծիքով, հենց իրենք կարող են հաղթել ՀՀԿ-ին։

Փաշինյանն էլ համաձայնվել է այդ քայլին գնալ պայմանով, որ Մարուքյանը Սերժ Սարգսյանի իմպիչմենտի գործընթացի նախաձեռնություն կներկայացնի ԱԺ։ Հետագա բանավեճն ընթացել է «էլ գող փիսո, էլ քաչալ շուն» սցենարով. Կողմերից յուրաքանչյուրը դիմացինին մեղադրել է քաղաքական շանտաժի և իշխանությանը ծախված լինելու մեջ։

«Շտապենք հանգստացնել՝ երկուսն էլ իրենց գնահատականներում ճիշտ են, այնպես որ՝ պետք չի վիճել։ Չնայած՝ եթե ժողովրդին որոշել են ուրախացնել անվճար թատրոն բեմադրելով , միգուցե կարելի է»,-մեկնաբանել է «Չորրորդ իշխանությունը»:

Դիտվել է 145 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy