Փաշինյանն ու Ալիևը գաղտնի հանդիպել են

Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զրուցել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնել է Ալիևի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմեթ Հաջիևը, գրում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:

«Զրույցի ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական  հակամարտության կարգավորման և հրադադարի ռեժիմի ամրապնդման շուրջ ակտիվ բանակցությունների շարունակման հարցը»,-«ԱզերԹաջ» պետական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հաջիևը:

Ադրբեջանցի պաշտոնյան տեղեկացրել է նաև, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև «ձերբակալված անձանց փոխանակման» հարցը:

Հետաքրքիր է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը որևէ կերպ հանրությանը տեղեկատվություն չի տրամադրել կայացած հանդիպման մասին։ Փաշինյանը անգամ իր ֆեյսբուքյան էջում ոչ մի տող չի հիշատակել Ալիևի հետ ծավալված քննարկման մասին։ Անհասկանալի է, թե ինչու է Փաշինյանի թիմը փորձել Ալիևի հետ  կայացած այս հանդիպումը գաղտնի պահել։

Այս թեմայով