Փաշինյանն ինչու՞ չասաց ճշմարտությունը Պուտինին

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպեցին Սոչիում։ Հանդիպման ընթացքում երկրների ղեկավարները խոսել են ռազմավարական հարաբերությունների և դրանց խորացման մասին:

ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում տարօրինակ դիտարկում է արել, որը Հայաստանի ներքաղաքական դաշտում միանշանակ չի ընկալվել: Փաշինյանը մասնավորապես ասել է.«Վլադիմի՛ր Վլադիմիրի, շնորհակալություն ջերմ խոսքերի համար: Հաճելի է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնում իմ ընտրվելուց մի քանի օր անց հնարավորություն ունեմ հանդիպել Ձեզ հետ, քանի որ կարծում եմ, որ կան քննարկելիք հարցեր, բայց այն, ինչը քննարկման ենթակա չէ, դա վերաբերում է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային և ռազմավարական հարաբերություններին:

Սկզբունքորեն կարող եմ վստահեցնել, որ այդ հարցում Հայաստանում կա կոնսեսնուս և հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական կարևորությունը ոչ ոք երբևէ չի դրել, և կարծում եմ, չի դնի կասկածի տակ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի հայտարարությունը ակնհայտորեն զարմանք է առաջանցում, քանի որ Հայաստանում հայտնի են հասարակական-քաղաքական բազմաթիվ խմբեր, որոնք կասկածի տակ են դնում հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները: Հատկապես 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների մասով կան բազմաթիվ հարցարդումներ ու կան բազմաթիվ քաղաքական գործիչներ, ովքեր կասկածի տակ են դնում այդ հարաբերությունները:

Այս պահին դեռևս անպատասխան են մնացել բոլոր այն հարցերը, որոնք կապված են Փաշինյանի այս հայտարարության հետ: Ու դեռևս հստակ չէ, թե ինչու՞ է մերժում Փաշինյանը հայ-ռուսական հարաբերությունները կասկածի տակ դնող հազարավոր քաղաքացիների:

Այս թեմայով