Փաշինյանն իմ երազած վարչապետը չի. Շարմազանով

ՀՀԿ-ն պատրաստ է ցանկացած հարցի, այդ թվում Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկման. այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ փոխնախագահ, «Հանրապետական» կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, թե այս պահին վաղ է դիրքորոշում արտահայտել, քանի որ փաստաթուղթ էլ չկա ներկայացված:

«Խմբակցության պատգամավորներից ամեն մեկն իր կարծիքը կարող է ունենալ, ես մնում եմ այն կարծիքին, որ տարածքային ցուցակները ավելի ժողովրդավարական են, քան համամասնական բաց ցուցակը, որը կուսակցության մի քանի անդամ է որոշում, իսկ տարածքային ցուցակը հնարավորություն է տալիս, որ տարածքի ընտրողն ընտրի յուրաքանչյուր կուսակցության տարածքային թեկնածուին»,-ասաց նա:

ԱԺ փոխնախագահը հավելեց՝ Փաշինյանի կառավարությանն իրենք ընդդիմություն են, սակայն գոտկատեղից ներքև հարվածներ չեն տալու, լինելու են կառուցողական ու պետականամետ ընդդիմություն:

 Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաև  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշիյանի հայտարարությունը՝ ԼՂ հակամարտության  հետ կապված:

«Փաշինյանի տեսակետը ՀՀԿ դիրքորոշման հետ չի համընկնում, բայց ցանկացած բանակցություններում ես աղոթելու եմ նրա հաջողության համար: Նիկոլ Փաշինյանն իմ երազած վարչապետը չի, բայց ցանկացած բանակցություններում ես նրա մեջքին կանգնած եմ, որովհետև ինքն իմ պետության վարչապետն է։ Թող Ալիևն էլ, Էրդողանն էլ իմանան.. իմ երկրի վարչապետի հետ ես խորը գաղափարական և քաղաքական տարաձայնություններ ունեմ, բայց ես իր յուրաքանչյուր հանդիպման ժամանակ աղոթելու եմ, որ ինքը հաջողի», — նշեց Շարմազանովը:

Այս թեմայով


Politik.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache