Փաշինյանի «պատվի հարցը»․BBC-ի անդրադարձը Մարտի 1 գործին

ВВС-ի ռուսական ծառայությունն անդրադարձել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի 2 եղբայրների շուրջ ծագած սկանդալին։ Նշվում է, որ Սերժ Սարգսյանի կրտսեր եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, եղել է երկրի երկու գումարման խորհրդարանի պատգամավոր և հայտնի է որպես ազդեցիկ գործարար։ Վերլուծաբանները նրան անվանում են «հայկական կոռուպցիայի դեմքը»։ Նախկին նախագահի մյուս եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, նույնպես կասկածվում է կոռուպցիոն գործով։

Հրապարակման մեջ անդրադարձ է կատարվում նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Նշվում է, որ հենց Սերժ Սարգսյանի շնորհիվ է, որ Մարտի 1-ի գործը մինչև հիմա չի բացահայտվել: Ռոբերտ Քոչարյանը կանչվել է հարցաքննության։

Այդ գործի բացահայտումը ВВС-ն անվանել է Նիկոլ Փաշինյանի «պատվի հարց»:

Այս թեմայով