Նիկոլ Փաշինյանը վարչապետի թեկնածու

նիկոլԱզատության հրապարակում այսօր տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանարահավաքը: Հրապարակում էին  կուսակցության վարչության անդամները: Բացման խոսքով հանդես եկավ կուսակցության մամուլի խոսնակ Ալեն Սիմոնյանը, այնուհետեւ կարճ ելույթ ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը:

 «Քաղաքացիական պայմանագիրը» մեծ հավակնություններ ունեցող ուժ է։ Իր ելույթը այսպես սկսեց կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա ասաց, որ այս հանրահավաքով կուսակցությունն ազդարարում է իր պաշտոնական քարոզչության մեկնարկի մասին: Հարությունյանը հայտնեց, թե իրենք ամեն րոպե չեն խոստանում իշխանափոխություն անել՝ չհիասթափեցնելու ժողովրդին, սակայն ամեն ինչ անելու են դրա համար։ «Մենք ասում ենք, որ ի վիճակի ենք կատարել իշխանափոխություն, բայց մինչ այդ պետք է կատարենք մի շարք քայլեր, պետք է անենք շատ աշխատանք: Մենք պետք է սովորենք համատեղ աշխատել, եթե դա դառնա իրականություն, ապա Սերժ Սարգսյանի հեռանալը կլինի օրերի ժամերի հարց»,-ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը:

Ելույթով հանդես եկավ նաև կուսակցության վարչության անդամ Լենա Նազարյանը: Ըստ Լենա Նազարյանի առաջիկայում կսկսվեն քննարկումներ հանրության ներկայացուցիչների հետ ստվերային կառավարության ձեւավորման գործընթացը հնարավորինս ներառական եւ մասնակցային դարձնելու համար: Նրա խոսքով՝ քանի որ հիմա Հայաստանում կառավարություն չկա, նկատի ունենալով, որ Հովիկ Աբրահամյանն ու նրա կառավարությունը հրաժարական է տվել, ու կարեղ են թյուրըմբռնումներ լինեն, եւ հատուկ ընդգծեց. «Մենք վարչապետի մեր թեկնածուին առաջադրում ենք ոչ թե նրա համար, որ գործող իշխանության կազմում նա վարչապետ նշանակվի, մենք վարչապետի մեր թեկնածուին առաջադրում ենք եւ նրան լիազորում ենք ձեւավորել ստվերային կառավարություն, որ առավել կոնկրետացնենք իշխանափոխությանն ուղղված եւ Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու քաղաքական գործընթացը: Մեր առաջարկած ստվերային կառավարության խնդիրը պետք է լինի Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելուն նպաստելը եւ այդ գործընթացի շարժիչ դառնալը: Հաջողություն մաղթենք մեզ բոլորիս այս գործը կյանքի կոչելու համար»:

Այսիպիսով՝ ՔՊ-ի վարչությունը, քննարկելով ՀՀ-ում ստեղծված իրավիճակը եւ կուսակցության հետագա անելիքները՝ որոշեց.

  • Քաղաքացիական պայմանագիր կուսակության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանին առաջադրել ՀՀ վարչապետի թեկնածու
  • Նիկոլ Փաշինյանին լիազորել սկսել ստվերային կառավարության ձեւավորում
  • Ստվերային կառավարության ձեւավորման վերաբերյալ սկսել քննարկումներ Հայաստանի եւ սփյուռքի հանրության ներկայացուցիչների հետ»:
Դիտվել է 516 անգամ
 


Այս թեմայով