Փաշինյանի կառավարությունը պետք է աջակցի անարդարության զոհ «Հին Էրիվան»-ին

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ՀՀԿ-ական իշխանության տարիներին Հայաստանի Հանրապետությունում սեփականությունը պաշտպանված չէր ու յուրաքանչյուրը կարող էր կորցնել իր սեփականությունը:

Հայաստանում մարդկանց սեփականության իրավունքը հաճախ խախտվում է բանկերի կողմից: Եվ այս հանգամանքն էլ որևէ մեկի համար գաղտնիք չէ: Հաճախ մարդիկ կորցնում են իրենց օթևանը կամ վերջին ունեցածը՝ բանկերի անարդար պայմանների պատճառով:

Վերջին մի քանի տարիներին, իր սեփականության կորստի առաջ է կանգնած գործարար, «Հին Էրիվան» ռեստորանի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը: Գործարարի պնդմամբ ինքը հայտնվել է Յունիբանկի ծուղակում, որով բանկը փորձում է խլել գործարարի ռեստորանը: Տեր-Առաքելյանը ՀՀԿ-ական իշխանության տարիներին չկարողացավ հասնել արդարության, սակայն չհանձնվեց էլ ու շարունակեց պայքարել:

Հիմա, երբ փոխվել է երկրի գործադիր իշխանությունը՝ Մանվել Տեր-Առաքելյանը հնարավորություն ունի վերականգնել արդարությունը: Նոր կառավարություն էլ պետք է ամեն բան անի, որպեսզի Տեր-Առաքելյանի օրինակով ցույց տա, որ Հայաստանում մարդկանց սեփականությունը պաշտպանված է: Հատկապես այն դեպքում, երբ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնը ստանձնելուց խոսել է բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսների բարձր լինելու մասին և գյուղատնտեսական վարկերի դեպքում գյուղացիների  համար պարտավորությունների կրճատման մասին: Փաշինյանի կառավարությունը պետք է ամեն բան անի, որպեսզի բանկերի ճիրաններից հանի նաև գործարարներին, որոնք անարդարության զոհ են դարձել:

 

Այս թեմայով