Փաշինյանի խորհրդականը մութ պատմության կիզակետու՞մ. կարող է քրեական գործ հարուցվել

Շաբաթներ առաջ Politik.am լրատվականը մի քանի բացահայտումներ էր արել ՊԵԿ նախագահի տեղակալ Արա Գաբրիելյանի հետ կապված:Մեր բացահայտումներից հետո Արա Գաբրիելյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ պաշտոնանկ արվեց:

Արա Գաբրիելյանի հետ կապված պատմությունները, սակայն այսքանով չեն ավարտվել: Նախ մեզ հաջողվեց պարզել, որ նախկինում բրոկեր աշխատած այս անձը կարողացել է պետական նման բարձր պաշտոնի հասնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Վահե Հովհաննիսյանի շնորհիվ: Վարչապետի այս խորհրդականը կառավարությունում աշխատում է հասարակական հիմունքներով, բայց ըստ մեր աղբյուրների բավական ազդեցիկ է ու կարողանում է Փաշինյանի մոտ հարցեր լուծել:

Մեզ հաջողվեց պարզել նաև, որ Վահե Գրիգորյանը ՊԵԿ նախագահի արդեն նախկին տեղակալ Արա Գաբրիելյանի հետ սերտ ընկերական հարաբերություններ ունի՝ նրանք միասին աշխատել են Օրանժ Արմենիա ընկերությունում:

Մեր աղբյուրների պնդմամբ, այս անձիք նշված ընկերությունում մութ գործունեությամբ են զբաղված եղել: Խնդիրը իհարկե մեզ համար պարզ է, սակայն դեռևս որոշակի փաստեր կան որոնք հավելյալ ճշգրտման կարիք ունեն, որոնց հաստատման դեպքում պատրաստվում ենք հրապարակել մեր ձեռքի տակ եղած բոլոր փաստերը, որոնց արդյունքում կարող է անգամ քրեական գործ հարուցվել:

Այս թեմայով