Փաշինյանի «ախրանիկը»՝ պատգամավոր. մարդ, ով ծնվել է

ՀՀ նոր Ազգային Ժողովը ձևավորված է: Նորընտիր պատգամավորները դեկտեմբերի 10-ին ստացան իրենց մանդատները:Նոր Ազգային Ժողովը իրականում տարբերվում է նախկիններից: Այս անգամ ավելի շատ են պատահական մարդիկ, որոնք հայտնվել են Ազգային Ժողովում միայն Նիկոլ Փաշինյանի հետ ծանոթ լինելու հետևանքով:

Վառ օրինակ է իշխանափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի թիկնապահի դերը ստանձնած Հայկ Սարգսյանը: Նա հայտնվել է Ազգային Ժողովում միայն նրա համար, որ պինդ է պահել Փաշինյանի թիկունքը:

Այն, որ Հայկ Սարգսյանը պատահականության արդյունքում է հայտնվել Ազգային Ժողովում, լավագույնս ապացուցում է նրա ինքնակենսագրական հոլովակը, որը հրապարակվել է ֆեյսբուքյան իր էջում նախընտրական քարոզարշավի ընթացքում: Ամբողջ հոլովակի մեխն այն է, որ Հայկ Սարգսյանը ապրիլի բողոքի ակցիաների ժամանակ ամենուր եղել է Նիկոլ Փաշինյանի կողքին:

Ի դեպ, այդպես էլ անհասկանալի մնաց, թե Հայկ Սարգսյանը ինչ կրթություն և աշխատանքային փորձ ունի, որ մե՛կ վստահում են Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնը, մե՛կ դառնում է պատգամավոր:

Այս թեմայով