Փաշինյանին օդի պես պետք է ուժեղ ընդդիմություն խորհրդարանում

Փաշինյանին օդի պես պետք է ուժեղ ընդդիմություն խորհրդարանում, առաջին հերթին` Ղարաբաղի հարցում իր վրա անխուսափելի դարձող միջազգային ճնշմանը դիմակայելու համար:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։

«Խորհրդարանական դիվանագիտությունը նաև արտաքին քաղաքականության հզոր գործիք է: Իսկ անվտանգության և պաշտպանության հարցերում պարզապես անհրաժեշտ է որոնել վերկուսակցական, կոնսենսուսային որոշումներ և լուծումներ:

Դա հնարավոր է միայն կառուցողական և փորձառու թիմի հետ բանավեճի և փոխգործակցության միջոցով»,– գրել է պաշտպանության նախկին նախարարը։

Այս թեմայով