Փաշինյանին չփրկեցին անգամ Աննա Հակոբյանի ջանքերը

«Հիմա պատկերացրեք նույն իրավիճակը կլինի, եթե ես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ չհանդիսացող որևէ օտարերկրյա դեսպանի հրավիրեմ և պատմեմ դռնփակ ֆորմատում տեղի ունեցած նիստի մասին: Դա ռազմաքաղաքական դաշինքի դռնփակ ֆորմատում տեղի ունեցած նիստ է, որտեղ անդամ երկրների ղեկավարները քննարկում են ունենում: Եթե նիստը փակ է, նշանակում է, որ դա փակ խոսակցություն է դաշնակիցների միջև: Եվ ես զարմացած եմ, որ 30 տարի, կամ, չգիտեմ՝ քանի տարի պետության ղեկավարի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն այդպիսի քայլ թույլ տալ: Ես, իհարկե, պետք է պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից և ոչ միայն Բելառուսի նախագահից»,-նոյեմբերի 16-ին հայտարարել էր ՀՀ վարչապետի ժամանակվոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահի և Ադրբեջանի դեսպանի հանդիպման ընթացքում ՀԱՊԿ ներքին հարցերի քննարկումներին։

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի այս հայտարարությունից հետո թվում էր, թե դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում սպասվող ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպումը թեժ է լինելու և ՀՀ վարչապետի պաշտոնակատարը ի վերջո կհայտարարի, որ Բելառուսն ու Ղազախստանը Հայաստանի շահերին դեմ են գործում։

Իսկ իրականում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Փաշինյանը չկարողացավ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպման ընթացքում ասել այն, ինչի մասին հայտարարել էր Հայաստանում։ Պարզ է, որ Հայաստանում հեշտ է խոսել ու հայտարարել, որ պատասխանատվության է կանչելու դաշնակից այլ երկրների ղեկավարնների, բայց իրավիճակը կտրուկ փոխվում է, երբ այդ ղեկավարները կանգնած են դիմացդ։

Փաշինյանի տապալված այցը փրկելու եկավ նրա կնոջ ղեկավարման տակ գործող «Հայկական ժամանակ» օրաթերթի էլեկտրոնային կայքը։ Կայքը հրապարակեց մի լուսանկար, որը վերնագրել էր «Պարզաբանում պահանջող հայացք․ օրվա կադր՝ Սանկտ Պետերբուրգից»։ Լուսանկարում Փաշինյանն է, ով թեքված է դեպի Լուկաշենկոն։

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի մաբողջ այցի արդյունքը այս մեկ լուսանկարն էր, որի միջոցով իշխանական քարոզչամեքենան փորձում է տպավորություն ստեղծել, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը կատարել է իր խոստումը և պարզաբանում է պահանջել Լուկաշենկոյից ու Նազարբաևից։ Բայց այս լուսանկարը առ ոչինչ է դառնում Փաշինյանի և Լուկաշենկոյի կենսուրախ մեկ այլ լուսանկարի տարածումից հետո, ինչը ապացուցում է, որ «պարզաբանում պահանջող» հայացքը պատահական լուսանկարի արդյունք է, ու Աննա Հակոբյանի ղեկավարած կայքը փորձել է լեգենդ ստեղծել դրա հիման վրա։

Այս թեմայով