Փաշինյանին արգելել են մուտք գործել ԱԱԾ ձերբակալվածների պահման վայր

nikol-pashinyanԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ օրենքը «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին»: Հոդված 48. «Առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայր (…) անարգել մուտքի և ելքի իրավունք ունեն՝ (…) ԱԺ պատգամավորները:

Քիչ առաջ ԱԱԾ աշխատակիցներն ուղիղ հայտարարեցին, որ ինձ արգելում են մուտք գործել ԱԱԾ Ձերբակալվածներին պահելու վայր: Սա հայտարարեցին ԱԱԾ տնօրեն Գ. Կուտոյանի հետ ճշտելուց հետո:

Սա ասում եմ արձանագրելու համար: ԱԱԾ տնօրենը կամ նրա տեղակալներից մեկը առաջիկայում ոնց էլ լինի կհայտնվեն ԱԺ ամբիոնին: Կխոսենք»:

Դիտվել է 223 անգամ
 


Այս թեմայով