Փաշինյանի՝ ամեն ինչ ժողովրդին վերագրելը մեղք է. Արմեն Աշոտյան

«Հանրապետականի բոլոր հայտարարություններն են միշտ տեղին եղել, և մենք տեր ենք մեր հայտարարություններին: Վարչապետի արձագանքը նույնպես ադեկվատ էր դրանց հանդեպ».-լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արմեն Աշոտյանը: Նա անդրադարձավ նաև իր այն հայտարարությանը, ըստ որի՝ որոշ պատգամավորների հանդեպ ճնշումներ են եղել:

«Ես տեսա, թե ինչ ինտենսիվությամբ իշխանական քարոզչամեքենան փորձում էր հերքել իմ հայտարարությունը առ այն, որ որոշ պատգամավորների վրա եղել են ճնշումներ, բայց վարչապետը, այնուհանդերձ, իր յուրահատուկ փաթեթավորմամբ ընդունեց, որ եղել են ճնշումներ՝ դրանք վերագրելով ժողովրդին: Չի կարելի ամեն ինչ վերագրել ժողովրդին՝ Սահմանադրական բարեփոխումների պահանջ վերագրել ժողովրդին, հետո դեկտեմբերյան արտահերթ ընտրությունների պահանջ  վերագրել ժողովրդին, ճնշումները վերագրել ժողովրդին: Ամեն ինչ ժողովրդին վերագրելը մեղք է, այդպիսի քաղաքական ոճը բոլոր դեպքերում շատ մեծ հեռանկարներ չունի»:

Այս թեմայով