Փաշինյանը տխուր է, որ Արարատ Միրզոյանը գնում է

Կառավարության այսօրվա նիստումՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միզորյանը, ով այսօր ԱԺ պատգամավորի մանդատ է ստանալու, շնորհակալություն հայտնեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։

«Շնորհակալ եմ պարոն վարչապետին ու կառավարության մյուս գործընկերներին այս ընթացքում հրաշալի համագործակցության համար: Ուզում եմ ասել, որ մեր բոլորի համար սա հսկայական փորձառություն էր ու շատ պատասխանատու աշխատանք», — ասաց Արարատ Միրզոյանը։

«Անշուշտ, դեռ հաշվետվության շատ առիթներ կլինեն, բայց հույս ունեմ, որ իսկապես, պատվով կատարել ենք մեր առջեւ դրված բոլոր խնդիրները: Տխրելու առիթ չկա, քանի որ անցնում ենք շատ պատվաբեր աշխատանքի՝ ԱԺ պատգամավորի եւ շարունակելու ենք ծառայել Հայաստանի Հանրապետությանը»,-ասաց Արարատ Միրզոյանը:

Այս թեմայով