Փաշինյանը տարածում է, որ ունեն Սերժ Սարգսյանի «դաբրոն»

Nikol-Pashinyan2«Ասում են, թե Հրազդանի քադաքապետի ընտրություններին Սասուն Միքայելյանի շտաբի պետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքիր քարոզչական մարտավարություն է առաջարկել իրականացնել, անկախ իրենց «թունդ ընդդիմադիրի» համբավից, ակտիվորեն օգտագործել հետևյալ քաղտեխնոլոգիան՝ «Սասունը նախագահականից «դաբրո» ունի»։ Ի դեպ, հրազդանցիներն էլ իրենց հերթին խոսում են, որ Նիկոլը կապեր ունի Բաղրամյան 26-ում, իսկ գործող քաղաքապետը չի վայելում իշխանությունների աջակցությունը։ Սասուն Միքայելյանն էլ իր հերթին հարցազրույցներում ասում է. «Եթե թողնեն հաղթեմ, անպայման կհաղթեմ»։ ՀՀԿ-ում ժպիտով են վերաբերվում այս ամենին. Սասունը նախորդ ընտրություններին նույն քաղտեխնոլոգիան էր իրականացնում, ավելին՝ խոսակցություններ կային, որ նա նախկինում ցանկացել է հանդիպել իր հրամանատար, «սարատնիկ» Սերժ Սարգսյանի հետ, որովհետև լավ գիտի, որ անգամ ամենաթունդ ընդդիմադիրները Հայաստանում ի վիճակի չեն սեփական վարկանիշը ամրապնդել՝ առանց բարձրագույն իշխանության «ադաբրայմսի»։ Ասում են՝ նույն շարքում էր նաև Նիկոլի հանդիպումը մարզպետի՝ Սերժ Սարգսյանի հետ փայլուն հարաբերությունների մեջ գտնվող Գագիկ Ծառուկյանի փեսայի հետ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ «Իրատես դե ֆակտո»  թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 512 անգամ
 


Այս թեմայով